Նոր փոքր ՀԷԿ Ջերմուկում

Նոր փոքր ՀԷԿ Ջերմուկում

ԷկոԼուր

Նոյեմբերի 14-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենան «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Արփա-3» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ: ՓՀԷԿ-ը կառուցվելու է Ջերմուկ համայնքի վարչական տարածքում: Ընկերությունը ՓՀԷԿ-ի  աշխատանքային նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրել է դեռ 2013թ. օգոստոսի 20-ին, սակայն ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում այն դեռեւս տեղադրված չէ:

«Արփա-3» ՓՀԷԿ-ը կառուցելու ջրօգտագործման թույլտվություն «Ջինջ Արփա» ՍՊԸ-ին տվել է Ջրի ազգային խորհրուրդը 2012թ. հուլիսի 31-ին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունցած խորհրդի նիստի ժամանակ:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։  Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։  

Նոյեմբեր 11, 2013 at 11:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր