Շրջակա միջավայրին հասցվել է 473.0 հազար դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 473.0 հազար դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության 02-06.12.2013թ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 473.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.53 միլիոն դրամի գումար:                

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 164.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 309.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանության նախարարության Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկ ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է  7.0կգ. տիրազուրկ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին: Առգրավվել է  նաև վեց հատ ձկնորսական  ցանց:

Դեկտեմբեր 10, 2013 at 16:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր