«Մեգո Գոլդ»-ը խնդրում է վերանայել Թուխմանուկի պոչամբարի նախագծի բնապահպանական մասը և տալ եզրակացություն

«Մեգո Գոլդ»-ը խնդրում է վերանայել Թուխմանուկի պոչամբարի նախագծի բնապահպանական մասը և տալ եզրակացություն

ԷկոԼուր

Դեկտեմբերի 13-ին «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն խնդրանքով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին: «Խնդրվում է վերանայել Թուխմանուկի պոչամբարի նախագծի բնապահպանական մասը և տալ եզրակացություն»,- այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսին բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին:

Նշենք, որ ԷկոԼուրը բացասական կարծիք էր ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն այս պոչամբարի կառուցման վերաբերյալ: Կարծիքը կարող եք կարդալ` հետեւելով հղումով http://www.ecolur.org/hy/news/electionspoliticsecology/ecolur-opinion-on-tailing-dump-construction-project-in-meliq-village/4812/:

Դեկտեմբեր 25, 2013 at 16:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր