Սեւանա լճում ձկնաբուծարանի հիմնման նախագծի հասարակական լսումների օրը հայտնի է

Սեւանա լճում ձկնաբուծարանի հիմնման նախագծի հասարակական լսումների օրը հայտնի է

ԷկոԼուր

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծական զարգացման ծրագրի վերաբերյալ հասարակական լսումները տեղի կունենան սույն թվականի հունվարի 23-ին` ժամը 12.00-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի շենքում  (ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 178 հասցեում): Նախագիծը ներկայացրել է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է մինչեւ 2023թ-ը տարեկան Սեւանում աճեցնել 50 հազար տոննա իշխան, որի 1.5%-ը ամեն տարի բաց կթողնվի լիճ: Բնապահպանական հասարակական կազմակերպությունները դեմ են այս նախագծի իրագործմանը, քանի որ տարեկան ֆոսֆոր եւ ազոտ պարունակող 50 000 տոննա արհեստական կեր է լցվելու Սեւանա լիճ, ինչը լուրջ վտանգ է լճի համար:

Հունվար 21, 2014 at 12:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր