

ԷկոԼուր
Արարատյան դաշտում 46 ապօրինի խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման հետեւանքով 2014թ-ի հուվարի 1-ի դրությամբ խնայվել է 3500-4000լ/վրկ ջուր: Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2013թ-ի տարեկան հաշվետվության մեջ: Արարատյան դաշտում հայտնաբերված 3314 խորքային հորերից 1379-ը գտնվում են Արարատի մարզում, որոնցից ապօրինի են 281-ը, իսկ 1935-ը` Արմավիրի մարզում, այդ թվում ապօրինի` 285: Արարատյան դաշտում հայտնաբերվել են 389 լուծարման, 993 կոնսերվացման ենթակա խորքային հորեր, որից Արարատի մարզում 203 լուծարման, 241 կոնսերվացման, Արմավիրի մարզում 186 լուծարման, 752 կոնսերվացման ենթակա խորքային հորեր:
Հիշեցնենք, որ խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման աշխատանքները սկսվել են 2013թ. հոկտեմբերի 31-ից: ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է համապատասխան 107,5 միլիոն դրամ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող շատրվանող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար:
Լուսանկարը` ՀՀ բնապահպանության նախարարության
Հունվար 24, 2014 at 14:36
