2014թ –ին «Սեւան» ազգային պարկի եկամուտները կնվազեն

2014թ –ին  «Սեւան» ազգային պարկի եկամուտները կնվազեն

ԷկոԼուր

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2013թ-ի փաստացի մուտքերը կազմել են 402,7 մլն դրամ, որից 232,4 մլն դրամը` պետբյուջեից, 180,2 մլն դրամը` ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներն են: Այս մասին զեկուցվել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ ՊՈԱԿ-ի 2014թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշվի նախագիծը: Փաստաթղթով եկամուտները ծրագրված են 371,5 մլն դրամի չափով, որից 225,2 մլն դրամը պետական հատկացումներն են, 150 մլն դրամը` ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ակնկալվող միջոցները: Նախորդ տարվա համեմատ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցների նվազումը ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը բացատրել է մի շարք պայմանագրերի լուծարմամբ:

Անդրադարձ է եղել նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից համայնքային բյուջեների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման հարցին, ինչպես նաեւ պարտավորությունների չափի ճշգրտման խնդիրներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առկա բոլոր խնդիրները, կփորձի գործող օրենսդրության շրջանակում գտնել դրանց իրավական կարգավորումները եւ համապատասխան լուծումներ կառաջարկի կառավարությանը` խնդիրները վերջնականորեն կարգավորելու վերաբերյալ: Փոխվարչապետը միաժամանակ կարեւորեց համայնքների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների ամբողջական կատարման հանգամանքը:

Հունվար 29, 2014 at 11:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր