

ԷկոԼուր
Հայտնի է, թե 2014թ-ին ինչքան կարաս, ծածան եւ խեցգետին կարելի է որսալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նխարարության պաշտոնկան կայքը, նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին:
Այսպիսով, 2014 թվականի ընթացքում հանրապետության ջրային տարածքներում թույլատրվում է որսալ մինչև 100 տոննա կարաս, մինչև 50 տոննա ծածան եւ մինչև 2500 տոննա խեցգետին:
Բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է սահմանված կարգով իրականացնել ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն, ուժեղացնել հսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ համագործակցելով ՀՀ իրավապահ մարմինների հետ:
Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին էլ հանձնարարվել է, կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս, առաջնորդվել հրամանով սահմանված չափաքանակներով:
Փետրվար 04, 2014 at 15:37