

Արարատի և Արմավիրի մարզերում արագիլների աղտոտման պատճառները պարզելու նպատակով ստուգումներ են սկսվել «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկում և «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությունում։ Այս մասին նշել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գնել Հասրաթյանը հուլիսի 13-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ: Նա, մասնավորապես, նշել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում աղտոտված արագիլների խնդրի հրատապ լուծման նպատակով կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համադրման հարցում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության մասին, որի արդյունքում էլ ստուգումներ են սկսվել վերոնշյալ կազմակերպություններում:
Հշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ տեղորոշել և կազմել են այն ձկնաբուծարանների ցանկը, որոնք արագիլների աղտոտման հավանական աղբյուրներ կարող է լինեն։
Լուսանկարը՝ Հայկական բնապահպանական ճակատ
Հուլիս 13, 2020 at 18:35