

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը ընտրում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին: Մրցույթը կանցկացվի մարտի 4-ին` ժամը 15:00-ին, ՀՀ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Ապագա տնօրենից պահանջվում է.
• համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
• պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
Անհրաժեշտ փաստաղթերի ցանկում` հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտակա կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճե:
Փետրվար 06, 2014 at 10:50
