

ԷկոԼուր
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երևանի գրասենյակի կողմից իրականացվող «Կայուն օրգանական ախտորոշիչների ոչնչացման ծրագրով» նախատեսվում է Երևան-Սևան մայրուղու 46-րդ կիլոմետրի աջակողմյան հատվածում գտնվող 5 հազար 760 քառ. մետր մակերեսով հողատարածքի պահեստային շինությունը նորոգել և վերազինել որպես թունաքիմիկատների ֆիլտրացիոն պահեստ: Այդ նպատակով նշված հողատարածքը կառավարության փետրվարի 6-ին ընդունած որոշմամբ հատկացվեց է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Երկրում առկա թունաքիմիկատները մինչև դրանց ոչնչացումը կպահպանվեն այդ ֆիլտրացիոն պահեստում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Թե երբ կսկսի պահեստի նորոգումն ու վերազինումը եւ որքան թունաքիմիկատ է այդտեղ պահեստավորվելու, որոշման մեջ նշված չէ:
Լուսանկարը`shamshyan.com-ի
Փետրվար 07, 2014 at 12:25
