

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքում, «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասդարակայնության հետ կապերի վարչությունը:
Փոփոխությունները միտված են Արարատյան հարթավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների լուծմանը: «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման նպատակը ստորերկրյա ջրերի արդյունահանման համար հորատման գործընթացի վերահսկելիության ապահովումն է:
«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի մակերևութային և ստորերկրյա ջրերի օգտագործման առանձնահատկությունների հստակեցմանը (ջրային հաշվեկշիռ, ջրային ռեսուրսների մոնիթորինգ, ջրային ռեսուրսների պետական կադաստր, ջրօգտագործման թույլտվություններ):
Օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը նախարարությունը ուղարկել է համապատասխան գերատեսչություններին` կարծիք ստանալու նպատակով:
Լուսանկարները` ՀՀ բնապահպանության նախարարության
Փետրվար 10, 2014 at 15:12


