Այրվում են խոտածածկ տարածքները

Այրվում են խոտածածկ տարածքները

ԷկոԼուր 

Այրվում են խոտածածկ տարածքները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  Ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 3-ին գրացել է հանրապետության տարբեր շրջաններում  բռնկված հրդեհների դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:

Մասնավորապես` Երևանի Արտաշիսյան փողոցում այրվել է 60 քմ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին՝ 4000 քմ, Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի- Լեհվազ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Մեղրի քաղաքում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գալազինո թաղամասում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքում` 600 քմ, Աշտարակ-Կոշ ավտոճանապարհին՝ 1000 քմ,Արարատի մարզի Այնթափ գյուղում` 500 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում` 2000 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ 1000 քմ: 

Մարտ 04, 2014 at 17:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր