

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունում մարտի 11-ին անցկացված խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել միջոցներ ձեռնարկել Արարատի եւ Արմավիրի համայնքներում բոլոր ջրօգտագործող ընկերությունների («Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի» և այլ) խորքային հորերի ներկա վիճակի օբյեկտիվ պատկերը ձևավորել և դրանք առաջնահերթ փականային ռեժիմի բերել: Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կարևորվել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ տարվող աշխատանքների և երկու կառույցների առջև դրված խնդիրների համադրումը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քննարկվել է նաև Արարատյան հարթավայրի խորքային ապօրինի հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացը:
Նախարար Արամ Հարությունյանը կարեւորել է Արմավիրի մարզի համայնքային պատկանելության խորքային հորերի ծագման և համապատասխան թույլտվությունների տրամադրման գործընթացների վերահսկողությունը: Ստուգումների իրականացմանը տարբեր տնտեսվարողների կողմից խոչընդոտներ ստեղծելու դեպքերը բացառելու նպատակով` պատասխանատուներին հանձնարարվել է մշակել և ներկայացնել իրավական լուծումների փաթեթ՝ անձնական հսկողության տակ պահելով անցկացվող ստուգումների օրինական ընթացքը:
ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով` Հրազդան-Արաքսյան ջրանցքի Երասխավանի ձախակողմյան ճյուղից ջրառ իրականցնող բոլոր ջրօգտագործողների հայտերին ընթացք կտրվի:
Մարտ 12, 2014 at 13:08




