Բնապահպանական օրենքներում նոր փոփոխություններ կլինեն

Բնապահպանական օրենքներում նոր փոփոխություններ կլինեն

ԷկոԼուր

Մարտի 19-ին ՀՀ կառավարությունը որոշեց հաստատել բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի պլանավորման միջոցառումների ծրագիրը։ Միեւնույն ժամանակ ուժը կորցրած ճանաչվեց կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի վերանայման ծրագիրը հաստատելու մասին» N1401–Ն որոշումը: Նոր ծրագրով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքներում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, որոնցում անհրաժեշտ է ավելացնել տեխնիկական պայմանները և/կամ նորմերը ՀՀ կառավարության կողմից հաստատելու իրավասության դրույթ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ծրագրի իրականացումը  հնարավորություն կտա կանոնակարգելու ՀՀ կառավարության կողմից հաստատվող տեխնիկական պահանջների իրավական դաշտը:

Մարտ 19, 2014 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր