ՀԲՃ-ն կոչ է անում կառավարությանը զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց

ՀԲՃ-ն կոչ է անում կառավարությանը զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց

ԷկոԼուր 

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը և որևէ մեկին չի լիազորել ներկայացնել իր կարծիքը: Այս մասին հայտարարել է ՀԲՃ-ն` ի պատասխան ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության, որում, մասնավորապես, ասված է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր (մարտի 29-ին) ընդունել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանին, «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի և «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնի նախագահ Ալեն Ամիրխանյանին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու սույն թվականի մարտի 25-26-ը Երևանում կայացած պատասխանատու հանքարդյունաբերության համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները... Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ բնապահպանները կներկայացնեն բարձրացվող հարցերի օրակարգը և կառաջարկեն քննարկման՝ իրենց համար ընդունելի ձևաչափ»: 

ՀԲՃ-ն կառավարության այս քայլը որակում է որպես երկխոսության իմիտացիա: «Դեռ համաժողովի ընթացքում բնապահպանները հրավեր ստացան Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ վերջինիս հետ հանդիպելու և բարձրացրած հարցերը քննարկելու համար:Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները մի շարք հարցազրույցների ժամանակ շեշտել են, որ վարչապետի հետ հանդիպմանը չեն պատրաստվում մասնակցել և մատնանշել են այդ մոտեցման պատճառները:Սակայն մարտի 28-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածում, որտեղ հստակ նշված է, որ վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու «պատասխանատու հանքարդյունաբերության» համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները:Պաշտոնապես հայտարարում ենք, որ Համահայկական բնապահպանական ճակատը չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը և որևէ մեկին չի լիազորել ներկայացնելու իր կարծիքը: Պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց: Փոխարենը՝ կատարել ի պաշտոնե իրենց վրա դրված պարտականություններն ու քայլեր ձեռնարկել․

  • հանքարդյունաբերական ոլորտում առկա լրջագույն խնդիրների լուծման ուղղությամբ, 
  • միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,
  • ապահովել Հայաստանի բնակչության իր առողջության և բարեկեցության համար նպաստավոր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը

    Մանրամասները՝ տեսանյութում. է ՀԲՃ-ի հաղորդագրության մեջ։

Մարտ 31, 2014 at 12:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր