Վարչապետը հրաժարական է տվել

Վարչապետը հրաժարական է տվել

Tert.am

ՀՀ վարչապետը հրաժարական է տվել: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: Շարմազանովը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգասյանն այսօր ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ՀՀ Նախգահի կողմից:

«Դեռևս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է Նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, Նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»:

Վարչապետը նշել է, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Էդուարդ Շարամազանովի խոսքով՝ սա անձնական որոշում է:

20.47

Քիչ ավելի ուշ Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված:

Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին՝ հանրապեության Նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:
Նոր Կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

20.54

ՀՀԿ խոսնակի ներկայացմամբ՝ նոր վարչապետի և Կառավարության հարցը ԳՄ նիստում չի քննարկվել, որովհետև ըստ Սահամանադրության՝ ՀՀ վարչապետը պետք է կոնսուլտացիաներ իրականացնի քաղաքական մեծամասնության և Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների հետ: Դրանից հետո միայն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, ՀՀ Նախագահը կնշանակի վարչապետ և նոր Կառավարություն:

Հարցին, թե արդյո՞ք վարչապետի որոշումը պայմանավորված է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցությամբ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իհարկե՝ ո´չ, որովհետև ՄՄ-ին անդամակցելը քաղաքական որոշում էր,և մենք կարծում ենք, որ ընդունված և նախատեսված ժամկետներում Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին»,-ասաց նա:

Վերջինս նաև վստահեցրեց, որ վարչապետի հրաժարականն ընդդիմության նախաձեռնած անվստահության գործընթացի և ընդդիմության օրակարգի հետ ընդանրապես կապ չունի: Ընդդիմությունն ունի իր օրակարգը:

Ապրիլ 03, 2014 at 21:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր