ՀՀ կառավարությունը հաստատեց Սեւանում ձկնաբուծարաններ հիմնելու ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատեց Սեւանում ձկնաբուծարաններ հիմնելու ծրագիրը

ԷկոԼուր

Անտեսելով հասարակության մտահոգությունը, մասնագետների կանխատեսումներն ու զգուշացումները` ապրիլի 3-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց «Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը: Ծրագրի կառավարիչ է նշանակվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն:

Նախագծով նախատեսվում է մինչեւ 2023թ-ը տարեկան Սեւանում աճեցնել 50 հազար տոննա իշխան, որի 1.5%-ը ամեն տարի բաց կթողնվի լիճ: Հիմնվելու է  74 ձկնաբուծական տնտեսություն:

 Նշենք, որ ծրագրի իրագործմանը դեմ են բնապահպանական հասարակական կազմակերպությունները, քանի որ տարեկան ֆոսֆոր եւ ազոտ պարունակող 50 000 տոննա արհեստական կեր է լցվելու Սեւանա լիճ, ինչը լուրջ վտանգ է լճի համար:

 «Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: 2004թ. սկսած պետական տարբեր ծրագրերով ձկան պոպուլյացիան վերականգնելու նպատակով ամեն տարի որոշ քանակությամբ մանրաձուկ է բաց թողնվում Սևանա լիճ: Սակայն գեղարքունին և ամառային իշխանը որպես տեսակ պահպանելու համար դա բավարար չէ»,- գրում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Ապրիլ 04, 2014 at 11:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր