

ԷկոԼուր
Ընդերքարդյունահանման ոլորտի կազմակերպությունների կողմից 2014թ. ընթացքում ՀՀ պետբյուջե վճարված հարկերի (ԱԱՀ, շահութահարկ եւ եկամտային հարկ), վճարների (բնօգտագործման վճար՝ ներառյալ ռոյալթի) եւ տուրքերի ընդհանուր գումարը կկազմի 70,2 միլիարդ դրամ: Այս մասին մարտի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաեւ վերջին տարիների արդյուքները: 2014թ-ի կանխատեսվող ցուցանիշը 4,5 %-ով ավելի կլինի 2013թ. ցուցանիշից.
- 2011թ.-ի ընթացքում պետբյուջե վճարված հարկերը կազմել են 54,0 միլիարդ դրամ:
- 2012թ.-ի ընթացքում պետբյուջե վճարված հարկերը կազմել են 63,1 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ 16,8%-ով ավելի:
- 2013 թվականին` 67,2 միլիարդ դրամ՝է 2012թ-ի նկատմամբ 6,7%-ով ավելի:
Ապրիլ 07, 2014 at 14:15
