Շրջակա միջավայրին հասցվել է 377.8 հազար դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 377.8 հազար դրամի վնաս

ԷկոԼուր 

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խմբի անցկացրած ստուգումների, Խմբի և աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների ընթացքում և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել են 3.740 մլն ՀՀ դրամի  վարչական տուգանքի 37 որոշում և հաշվարկվել է  377.8հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: ԱՅս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.94մլն.դր. գումար և պետք է մուտքագրվի 2.782 մլն.դր:                               

Մասնավորապես՝ Արագ արձագանքման խումբը ստուգումներ է իրականացրել 16 իրավաբանական անձանց մոտ և հայտնաբերել  «Թափոնների մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին», «Մթնոլորտի պահպանման մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումներ, ինչի արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ տասնվեց արձանագրություն: Նշանակվել են տուգանքներ 2.33 մլն. ՀՀ դրամի չափով: Արագ արձագանքման խնբի հայտնաբերած բնապահպանական օրենսդության խախտման ևս  չորս դեպքի համար սահմանվել է 250.0 հազ.դր.վարչական տուգանք և հաշվարկվել 202.0 հազ. դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության այլ ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների ընթացքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է ևս 1.16մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 175.8հազ. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է  159.0հազ.դր ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային ստորաբաժանմանաշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված խախտումների համար  հինգ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 16.8հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում  հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: 

Կոտայքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Լոռու տարածքային ստորաբաժանումը  մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացրել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում, իսկ Շիրակի տարածքային ստորաբաժանումը մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում  առգրավվել է յոթ տիրազուրկ ցանց և  13.0կգ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Տավուշի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքերի համար հինգ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

 

 

 

 

 

 

Ապրիլ 28, 2014 at 15:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր