Հիդրոմետ ծառայության համաձայն՝ գետերի եւ ջրամբարների ջուրը նվազել է

Հիդրոմետ ծառայության համաձայն՝ գետերի եւ ջրամբարների ջուրը նվազել է

ԷկոԼուր

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի մի շարք գետերի եւ ջրամբարների ջուրը պակասել է։ Այսպես, Ախուրյան եւ Ախուրիկ գետերի ապրիլ ամսվա միջին ամսական ելքերի արժեքը կազմել է 6․3 խմ/վրկ, երբ նորման 16․1 խմ/վրկ է, Քասախ եւ Վարդենիս գետերինը կազմել է 0․8 խմ/վրկ, երբ նորման 4․1 խմ/վրկ է, Հրազդան գետինը 9․8 խմ/վրկ է, երբ նորման 20․8 խմ/վրկ է։ Գառնի եւ Ազատ գետերի ամսական ելքերի արժեքը կազմել է 6 խմ/վրկ նորմայի 8․9 խմ/վայրկյանի փոխարեն։ Ախուրյանի ջրամբարում 2013թ-ին եղել է 493 միլիոն խմ ջուր, իսկ 2014թ-ին՝ 310։ Ազատի ջրամբարում 2013թ-ին եղել 52․31   միլիոն խմ ջուր, իսկ 2014թ-ին 47 միլիոն խմ։ Ապարանի ջրամբարում 2013թ-ին եղել է 51․2 միլիոն խմ ջուր, իսկ 2014թ-ին՝ 24 միլիոն խմ։ 2004-2014թթ․ կտրվածքով Ապարանի ջրամբարը առավելագույնը մինչեւ 90 միլիոն խմ  ծավալով լցված է եղել 2006, 2010, 2011 թվականներին, իսկ ամենասակավաջուր տարին ջրամբարի համար 2014 թվականն է։

Ապրիլ 29, 2014 at 14:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր