

ԷկոԼուր
Մայիսի 30-ին` ժամը 07.15-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում Վարդենիս քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքը: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.410 և արևելյան երկայնության 45.580:
Մայիս 30, 2014 at 11:36
