Երեւանում փայտանյութի ապօրինի տեղափոխման արդյունքում բնությանը պատճառված վնասի չափն ավելի մեծ է, քան Լոռիում, Տավուշում, Կոտայքում եւ Արարատում

Երեւանում փայտանյութի ապօրինի տեղափոխման արդյունքում բնությանը պատճառված վնասի չափն ավելի մեծ է, քան Լոռիում, Տավուշում, Կոտայքում եւ Արարատում

ԷկոԼուր                                                   

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները 02-06.06.2014թ. ժամանակահատվածում անցկացրած ստուգայցերի արդյունքում կայացրել են 2.43 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 31 որոշում և հաշվարկել 1.53 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկտվաության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.28 միլիոն դրամ գումար:                                     

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ծառահատման երկու դեպքի քննության արդյունքում կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 357.41 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է  100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 46.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի  ապօրինի որսի դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք խեցգետնաորսիչ և  3.0կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով  բաց է թողնվել ջրամբար: Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների  շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ հրացանը  սահմանված կարգով հանձնվել է ՀՀ ոստիկանության Վեդու բաժին:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման  դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 15.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած նմանատիպ խախտման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների  հայտնաբերած խախտման դեպքի համար կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի  և Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման մեկական դեպքի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի վարչական տուգանքի  որոշումներ:

Երևանի  տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար  կայացվել է  500.0 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 420.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած  նմանատիպ խախտման դեպքի համար կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամ գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մեկ գործ քրեական  հանցագործության կասկածանքով ուղարկվել է  ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին:  

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած նույն խախտման վեց դեպքի համար  կայացվել է 600.0 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 360.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման երկու դեպքերի համար կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 120.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                      

Կոտայքի  տարածքային բաժնի հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման երեք դեպքի քննության արդյունքում կայացվել է 300.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 90.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                     

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար` Երևանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:             

Հունիս 09, 2014 at 16:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր