ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ Կովկասի բնության հիմնադրամը կշարունակեն աջակցել հատուկ պահպանվող տարածքներին

ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ Կովկասի բնության հիմնադրամը կշարունակեն աջակցել հատուկ պահպանվող տարածքներին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 18-ին ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի նախագահ Դեյվիդ Մորիսոնին, հիմնադրամի տնօրեն Դենիել Սեպիկին և հիմնադրամի ազգային համակարգող` Արման Վերմիշյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արամայիս Գրիգորյանը նշել է, որ նախորդ տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ կատարված ներդրումներն ու իրականացված ծրագրերը էական առաջընթաց ու դրական տեղաշարժ են արձանագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում: Նախարարը հույս է հայտնել, որ այսուհետ ևս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի:

Դեյվիդ Մորիսոնը շնորհավորել է բնապահպանության նախարարին և հույս հայտնել, որ նորանշանակ նախարարի հետ կկարողանան արդյունավետ համագործակցել և իրականացնել իրենց հիմնական առաքելությունը` բնության հատուկ պահպանվող տարածքների բյուջեներին աջակցության ցուցաբերումը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014-թ. ընթացիկ ծրագրերը, հետագա ֆինանսական աջակցության հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մասնավոր և կորպորատիվ սեկտորի առավել ակտիվ ներգրավման հարցերը:

Հունիս 18, 2014 at 18:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր