

ԷկոԼուր
Հունիսի 19-ին գործադիրը հաստատեց Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցության ապահովման կարգը, որով կարգավորվում են այդ գործընթացի իրավահարաբերությունները:
Նոր կարգի համաձայն՝
- բնապահպանական ծրագրեր իրականացնող պետական մարմիններն այդ ծրագրերի և դրանց իրականացման մասին հասարակությանն իրազեկում են համապատասխան համայնքների ղեկավարներին տրամադրելով վերոգրյալ ծրագրերին վերաբերող փաստաթղթերը: Հասարակությունը իրազեկվում է azdarar.am կայքում հրապարակային ծանուցման միջոցով, ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով, հրապարակումներով, տեղական ինքնակառավարման մարմինների ինտերնետային կայքերում տեղադրմամբ, հասարակական քննարկումներով
- հասարակայնության ներկայացուցիչները հանրային լսումների կամ քննարկումների արդյունքներով, նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված առարկությունները, առաջարկությունները, ինչպես նաև հրապարակված բնապահպանական ծրագրերի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության եզրակացությունները գրավոր ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին
- առարկությունները, առաջարկությունները, ինչպես նաև անկախ փորձաքննության եզրակացությունները քննարկվում են բնապահպանական ծրագրեր իրականացնող պետական մարմինների կողմից դրանք ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, դրանք ներկայացրած հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
- Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական ծրագրերի իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցությունն ապահովելու նպատակով բնապահպանական ծրագրերի իրականացման արդյունքների ընդունման համար ծրագիրն իրականացնող պետական մարմնի ղեկավարի որոշմամբ ստեղծվում է տվյալ ծրագրի արդյունքներն ընդունող հանձնաժողով:
Հունիս 20, 2014 at 15:44
