

ԷկոԼուր
ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 100 խորքային հոր վերագործարկելու նպատակով պահուստային ֆոնդից ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվել է 550 միլիոն դրամ: Որոշումը կայացվել է ընթացիկ տարում ջրամբարներում կուտակված ջրի ոչ բավարար չափի և աղբյուրների սակավաջրության հետևանքով առաջացած շուրջ 74 միլիոն խմ ջրի դեֆիցիտը մասամբ ծածկելու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի ջրօգտագործողների բավարար և կայուն ջրամատակարարումն ապահովելու համար Պետբյուջեի այս հատկացումը փակելու է ընդամենը էլեկտրաէներգիայի ծախսը։ Խորքային հորերից ջուր մղելու համար էլեկտրաէներգիայի ծախսը կկազմի 16.48 միլիոն կվտ ժամ, կամ գումարային շուրջ 550 միլիոն դրամ։
Հունիս 26, 2014 at 15:05
