

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված աղքատություն խորացումը փորձում է մեղմել 1000 դրամով նպաստների գումարի ավելացմամբ : Հուլիսի 3-ին գործադիրը որոշում ընդունեց աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալի մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար: Այսպիսով, աղքատության հիմքով նշանակվող ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, եռամսյակային հրատապ օգնությունը ամսական միջինը 29 հազար 350 դրամից կդառնա 30 հազար 350 դրամ:
Նշենք, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը քաղաքացիական լուրջ ընդվզում է առաջացրել: Քաղաքացիները բողոքում են էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ:
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար հիմք հանդիսացող գործոնների թվում նշում է սակավաջրությունը:
Հուլիս 03, 2014 at 17:21
