

ԷկոԼուր
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD)` Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել` ուղղված վերականգնողական էներգետիկայի բնագավառին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Այս և այլ թեմաների շուրջ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան և Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժը խոսել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ: Նա տեղեկացրել է, որ EBRD-ն առաջիկայում պետք է հաստատի Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում հայկական կողմի հետ փոխգործակցությամբ կսահմանվեն երկկողմ առաջնահերթությունները:
Ֆրենսիս Մալիժը հայտնել է նաև, որ EBRD-ն պատրաստ է ներդրումներ իրականացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, էներգաարդյունավետության բարձրացման և շրջակա միջավայրի բարելավման նպատակներով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, այնուհետև ներկայացրել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության մոտեցումներն ու ծրագրերը:
Հուլիս 04, 2014 at 16:16
