ՀՀ Նախագահը ստորագրեց ընդունած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը

ՀՀ Նախագահը ստորագրեց ընդունած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը

ԷկոԼուր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ մի շարք հասարակական կազմակերպություններ եւ Հայաստանի բոոր Օրհուս կենտրոնները նամակներով դիմել էին ՀՀ Նախագահին` խնդրելով չստորագրել օրենքը եւ վերադարձնել քննարկման, քանի որ օրենքը հակասում է Օրհուսի կոնվենցիայի դրույթներին եւ ավելի շատ պաշտպանում է բիզնեսի շահերը, քան բնության:

Օրենքի մշակմանը մասնակցած հասարակայնության մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ իրենց առաջարկությունները հաշվի չեն առնվել եւ չեն ընդգրկվել օրենքի վերջնական տարբերակում, որն ընդունել է Ազգային ժողովը:

Հուլիս 23, 2014 at 11:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր