Նորամարգում նոր ապօրինի հոր է լուծարվել, իսկ երկու տնտեսություններ ենթարկվել են 3 միլիոն 200 հազարական դրամի տուգանքի

Նորամարգում նոր ապօրինի հոր է լուծարվել, իսկ երկու տնտեսություններ ենթարկվել են	3 միլիոն 200 հազարական դրամի տուգանքի

ԷկոԼուր

Հուլիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարար ձևավորած աշխատանքային խումբը Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող  «Արսեն Պետրոսյան» անհատ ձեռներեցի ձկնաբուծական տնտեսությունում լուծարել է 120լ/վ ջրթողունակությամբ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Աղբյուրի համաձայն` նույն տնտեսությունում առկա են ևս երկու ինքնաշատրվանվող անօրինական խորքային հորեր` համապատասխանաբար 170 և 179 լ/վ ջրատվությամբ, որոնք նախատեսվում է փակել առաջիկա օրերին: Վերոհիշյալ համայնքի տարածքում  «Մարտիկ Եվրեյան» և «Վալերի Եվրեյան» տնտեսությունները ենթարկվել են 3 միլիոն 200 հազարական դրամի չափով տուգանքի, իսկ «Նորայր Ստեփանյան» տնտեսությունում` փականային ռեժիմով տնտեսվել է 75 լ/վ ջրատվությամբ խորքային հոր:

Հիշեցնենք,    որ ՀՀ կառավարության 2013 թ հոկտեմբերի 31-ի թիվ 1233-Ն  որոշման  համաձայն  ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող  ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար  ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է  107,497.4 հազ. դրամ:

Ընդհանուր առմամբ դրամաշնորհի շրջանակներում մինչև 2014 թ հուլիսի 1-ը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել են 19 և կոնսերվացվել՝ 26 հորատանցք 310 լ/վ ջրաքանակով:

Համայնքների և տնտեսվարող սուբյեկտների կողմից  սեփական միջոցներով լուծարվել են 11, կոնսերվացվել՝  34 և փականային ռեժիմի բերվել 2 հորատանց՝ ընդհանուր 920 լ/վ ջրաքանակով:

Հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում լուծարվել է շուրջ 80 լ/վ  ջրթողունակությամբ ապօրինի      խորքային հոր, իսկ  Հովտաշատ համայնքի տարածքում գործող երկու ձկնաբուծական տնտեսություններում փականային ռեժիմի բերելու միջոցով կատարվել են 4 հորերից օգտագործվող ջրային ռեսուրսների սահմանափակման միջոցառումներ՝ համապատասխանաբար խնայելով  160 լ/վ և 103 լ/վ արտեզյան ջուր: Այսպիսով խնայվել է մոտ  340 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 10.7 մլն խ/մ:

 Ընդհանուր առմամբ լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի են բերվել 97 հորատանցք՝  ընդհանուր 1570 լ/վ ջրաքանակով:



Օգոստոս 14, 2014 at 14:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր