

ԷկոԼուր
«Սեւան» ազգային պարկի եկամուտներն ավելացել են մոտ 15 միլիոն դրամով։ Այս մասին նշվել է օգոստոսի 1-ին տեղի ունեցած Պարկի խորհրդի նիստում։ Նիստը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, ընդունվել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2014թ. առաջին կիսամյակի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին տեղեկատվությունը: Ըստ այդմ զեկուցվել է, որ նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի փաստացի մուտքերը կազմել են 169 մլն 295.9 հազար դրամ, որից 84 մլն 600 հազար դրամը` պետբյուջեից հատկացված, 84 մլն 695.9 հազարը` տնտեսական գործունեության արդյունքում ստացված միջոցներն են: Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական գործունեությունից ստացված միջոցները 14 մլն 933.2 հազար դրամով ավելի են նախորդ տարի ՊՈԱԿ-ի կողմից հավաքագրված գումարներից: Կազմակերպության տնօրինմանը հանձնված հողի վարձակալությունից հավաքագրված միջոցները կազմել են 75 մլն 756.8 հազար դրամ:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն առաջին կիսամյակում համայնքային բյուջեներ է փոխանցել 5 մլն 449.5 հազար դրամ` հողի հարկի եւ գույքահարկի տեսքով:
Օգոստոս 15, 2014 at 11:48
