

ԷկոԼուր
Սույն թվականի օգոստոսի 20 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող «Արսեն Պետրոսյան» ձկնաբուծական տնտեսությունում լուծարել են իր մեծությամբ աննախադեպ՝ 170 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի ինքաշատրվանող խորքային հոր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ մինչ այդ վերոհիշյալ տնտեսությունում լուծարվել էր 120լ/վ ջրթողունակությամբ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր:
Սույն թվականի հուլիսի 16-ից առայսօր ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերը լուծարելու/370լ/վ/ և փականային ռեժիմի բերելու/428 լ/վ/ արդյունքում խնայվել է 798 լ/վ խորքային ավազանի ջուր, ինչը տարեկան կազմում է 25,165,728 խ/մ:
Օգոստոս 22, 2014 at 22:54
