

ԷկոԼուր
Բնապահպանության նախարարությունը օգոստոսի 29-ին լուծարել է Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում գտնվող ‹‹Յունիֆիշ›› ընկերությանը պատկանող ձկնաբուծական տնտեսության 5 խորքային հոր: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ավել ջրաքանակ արձանագրած թվով 5 խորքային հորերի ընդհանուր ջրատվությունը կազմել է 1070լ/վ, որի արդյունքում ջրի տարեկան խնայողությունը կազմել է 33.7մլն խ/մ ջուր:
Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը սույն թվականի հուլիսի 16-ից առ այսօր ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերը լուծարելու և փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայել է 952լ/վ խորքային ավազանի ջուր /փականային՝ 478լ/վ, լուծարված՝ 474լ/վ/, ինչը տարեկան կազմում է 30.022.272 մլն խ/մ ջուր:
Սեպտեմբեր 01, 2014 at 18:37
