

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության պատվիրակությանը՝ մշտական համակարգող /ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ/ Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ընթացիկ ծրագրային հարցեր, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկություններ՝ կապված ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման նպատակով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի ներդրման և ՀՀ ջրավազանային կառավարման պլանի մշակման հետ:
Սեպտեմբեր 03, 2014 at 18:02
