

ԷկոԼուր
Հոկտեմբերի 13-ը` աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրը, Երեւանում նշվեց «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագրի մեկնարկով: Ծրագրի նպատակն է բարձրացնել բնական աղետներին ենթակա բնակավայրերում երեխաների և համայնքների դիմակայունությունը և դարձնել նրանց պակաս խոցելի:
«Բացի ցունամիից աշխարհի բոլոր մյուս աղետները Հայաստանում կան:… Ամենածանրը և ամենասարսափելին, որ մինչև հիմա եղել է և կլինի Հայաստանում՝ երկրաշարժն է: Առավել շատ գրանցվում են երկրաշարժեր, սելավներ և փոթորիկներ: Իսկ խոցելի են Շիրակի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի մարզերը»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:
«Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրն իրականացնում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ: Ֆինանսավորումը կատարվում է Եվրոպական միության կողմից:
Հոկտեմբեր 13, 2014 at 17:15
