Բնությանը պատճառվել է 56.84 միլիոն դրամի վնաս

Բնությանը պատճառվել է 56.84 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 03-07.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 3.02 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 56.84 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 4.1 միլիոն դրամ գումար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Աղբյուրի համաձայն` մասնավորապես ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության անտառների, կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության և Տավուշի տարածքային բաժինների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսությունում» իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 1,22 միլիոն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական պետական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 600.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 52.582 միլիոն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանության նախարարության Կոտայքի տարածքային և Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 300.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1,3 միլիոն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 300.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 969,17 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար տասնմեկ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.1մլն.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի տասնմեկ որոշում և հաշվարկվել է 675,0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90,0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված երկու գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում իսկ առգրավված 40.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3,0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Նոյեմբեր 10, 2014 at 15:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր