

ԷկոԼուր
Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից: Այն միանալու է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, քանի որ նրա լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին: Այս մասին դեկտեմբերի 1-ին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին ներկայացնելու ժամանակ:
Հիշեցնենք, որ դեռեւս թափուր է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի աթոռը. նոյեմբերի 21-ին, իր դիմումի համաձայն, վարչապետի որոշմամբ Վահե Հակոբյանը ազատվեց Կոմիտեի նախագահի պաշտոնից:
Դեկտեմբեր 02, 2014 at 12:37
