Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի մասնագիտական լսումները հետաձգվել են

Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի մասնագիտական լսումները հետաձգվել են

ԷկոԼուր

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 12.00-ին, Երևան քաղաքի Սունդուկյան 23/100 հասցեում նախատեսված էր անցկացնել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի արդյունահանման աշխատանքային նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումները:

ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսված լսումներից մի քանի ժամ առաջ հաղորդագրություն տարածեց, որում նշված է. «Հաշվի առնելով ձեռնարկողի՝ «Գրեդ Ռեդմետ» ՍՊԸ-ի տնօրենի խնդրանքը, հետաձգվում են ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքների նախատեսված լսումները»:

Լսումների նոր ժամկետի մասին կհայտարարվի լրացուցիչ:

Դեկտեմբեր 23, 2014 at 11:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր