

ԷկոԼուր
2015թ. հունվարի 16-ին, ժամը 14.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի գյուղապետարանում տեղի կունենան Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Հիշեցնենք, որ այդ հանրային քննարկումները նշանակված էին դեռ 2014թ-ի դեկտեմբերի 18-ին՝ Ակունքի գյուղապետարանում, սակայն քննարկումը չկայացավ․ գյուղապետարանում տեղյակ չէին լսումների մասին, չէին ժամանել կազմակերպիչները։
Նշենք, որ «Արմենիան Ինտերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ն առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության արդեն իսկ իրականացրել է հողային աշխատանքներ Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում։ Ինչպես ԷկոԼուրին պատմել են Ակունքի գյուղացիները, այդ տարածքը գտնվում է Ակունքի գյուղապետարանի վարչական սահմանում եւ վարձակալության է հանձնված տեղի բնակիչներից մեկին։ Սակայն առանց վարձակալի համաձայնության «Արմենիան Ինտերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ն մտել է այդ տարածք։
Հունվար 12, 2015 at 14:32
