

ԷկոԼուր
Թեպետ Հայպետհիդրոմետ ծառայությունը հայտարարեց, որ վաղ է սակավաջրության մասին խոսելը, սակայն ՀՀ կառավարությունն ակնարկում է սակավաջրության մասին: Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ կառավարության նիստում անդրադարձ է եղել երկրի սակավաջրության խնդրին: Այս կապակցությամբ գործադիրի պաշտոնական կայքում մասնավորապես գրված է. «… ըստ մասնագետների, այս տարին սակավաջուր է լինելու, վարչապետն ասել է, որ ՀՀ նախագահի մոտ պատկան մարմինների հետ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն քննարկել նաև եկող շաբաթ, որովհետև մոտ 3 միլիարդ դրամի սուբսիդավորման և մեխանիկական ոռոգման կազմակերպման խնդիր կա»:
Հիշեցնենք, որ 2014թ-ը հայտարարվեց սակավաջուր տարի, եւ Արարատյան դաշտի ոռոգման համար Սեւանա լճից բաց թողնվեց 270 միլիոն խմ ջուր:
Փետրվար 09, 2015 at 17:47
