2015թ-ի հունվարի ընթացքում Սեւանա լճի մակարդակն իջել է 1.5 սմ

2015թ-ի հունվարի ընթացքում  Սեւանա լճի մակարդակն իջել է 1.5 սմ

ԷկոԼուր

2015թ-ի հունվարի ընթացքում  Սեւանա լճի մակարդակն իջել է 1.5 սմ և կազմել` 1900.115մ:  Մակարդակի փոփոխությունը կազմել է  31.01.2014 - 31.01.15 ընթացքում -0.050մ: Այս մասին նշված է www.mes.am կայքում:

Հունվարին Սեւանա լիճ ջրի մուտքը կազմել է 69.3 միլիոն խմ, իսկ ելքերը` 74.1 միլիոն խմ: Արդյունքում լճի ջուրը նվազել է 4.8 միլիոն խմ-ով:

Գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 36.7 միլիոն խմ, որը կազմում է  նորմայի 99%-ը,  տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 22.3 միլիոն խմ, որը կազմում է նորմայի 100%, ստորերկրյա հոսքը կազմել է 7.9 միլիոն խմ, այդ թվում Արփա-Սեւան թունելով 2.43 միլիոն խմ: Լճից ելքերը կազմել են` Հրազդան գետով 0.00 միլիոն խմ, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 72.9 միլիոն խմ, որը կազմում է նորմայի 115%, ստորերկրյա հոսք` 1.2 միլիոն խմ:

Փետրվար 27, 2015 at 14:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր