

ԷկոԼուր
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը փորձում է ուժեղացնել ջրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ): Մարտի 3-ին` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացած ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող խորհրդի նիստում որոշվեց վերակազմակերպել և միավորվել «Ամբերդ» և «Փարպի», «Մուսալեռ», «Ակնալիճ» և «Վաղարշապատ», «Հրազդան-Ջուր» և «Նաիրի», ինչպես նաև «Վայք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունները:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության համաձայն` ոչ շահութաբեր ՋՕԸ-երի վերակազմավորումը թույլ կտա ոչ միայն տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ, այլ նաև ապահովել ֆինանսական մուտքերի ավելացում: Վերակազմակերպումը խոչընդոտներ չի առաջացնի ջրօգտագործողներին ջրի արդարացի բաշխման խնդրում:
Ներկայումս հանրապետությունում գործում են 42 ջրօգտագործողների ընկերություններ:
Մարտ 04, 2015 at 17:22
