2014 թ-ին Արարատյան դաշտում խնայվել է 23 632.8 լ/վ ջուր

2014 թ-ին Արարատյան դաշտում խնայվել է 23 632.8 լ/վ ջուր

ԷկոԼուր

2014 թ-ին Արարատյան դաշտում լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, որի արդյունքում խնայվել է մոտ 23 632.8 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 745.3 մլն խմ: ՀՀ բնապահպանության նախարարության 2014թ-ի գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս` ՀՀ կառավարությանը զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: 

Շահագրգիռ մարմինների հետ համատեղ Արարատի և Արմավիրի մարզերի համապատասխանաբար 57 և 89 համայնքներում իրականացվել է հորատանցքերի հաշվառում: 2014թ-ին Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրները կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը», համաձայն որի՝ արգելվում է Արարատյան դաշտավայրում նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ Արարատի և Արմավիրի մարզերում ջրօգտագործումը պետք է հասցվի 1/3 չափի: Առաջիկայում աշխատանքներ են տարվելու համայնքային նշանակության և ջրօգտագործող ընկերություններին պատկանող հորատանցքերի ուղղությամբ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ապօրինի շահագործվող հորատանցքերի բացահայտման աշխատանքների շարունակումը, ապօրինի ջրօգտագործողների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը և հանձնարարել նախարարին հետևողական լինել այս հարցերում:

Մարտ 18, 2015 at 14:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր