

ԷկոԼուր
Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության ոլորտում ծրագրերի իրագործմամբ: Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ապրիլի 15-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: Նա նաեւ նշել է, որ բանկը հետաքրքրված է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում ծրագրերի: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ մեր երկիրը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը Եվրասիական զարգացման բանկի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի համար առաջնահերթ և հեռանկարային ծրագրերի իրագործմանը բանկի ներգրավվածության հնարավորությունները:
Տեղեկացնում է www.president.am կայքը:
Ապրիլ 16, 2015 at 13:39
