

ԷկոԼուր
2015թ-ին ոռոգման նպատակով Սեւանա լճից բաց կթողնվի 170 միլիոն խմ ջուր: Սեւանա լճից ջրառի այս չափաքանակը գործադիրը հաստատեց ապրիլի 22-ի նիստում: 170 միլիոն խմ չափաքանակը օրենքով սահմանված առավելագույն թույլատրելի չափաքանակն է: Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին առաջարկել է 170-ի փոխարեն բաց թողնել 155 միլիոն խմ եւ ջրառն իրականացնել հունիս ամսից, սակայն առաջարկը մերժվել է:
Ապրիլ 22, 2015 at 15:25
