Բռնել են Սոտքի հանքից 4 պարկ ոսկու հանքանյութ գողացողներին

Բռնել են Սոտքի հանքից  4 պարկ ոսկու հանքանյութ գողացողներին

ԷկոԼուր

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոտքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Խ.-ին և 1992 թ. ծնված Խաչատուր Ե.-ին:

Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 4 պարկերի մեջ լցված 114 կգ ընդհանուր կշռով հանքանյութի զանգված:

Վերջիններս խոստովանել են, որ հանքանյութը վերցրել են մշակելու և ոսկի ստանալու նպատակով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ապրիլ 29, 2015 at 13:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր