

ԷկոԼուր
Մայիսին «Սևան-Հրազդան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ները 80.000 հեկտար հողատարածքի համար ոռոգման ջուրը կմատակարարեն առանց հասույթ ձևավորելու: Նպատակը՝ կանխել հեղեղումը, որը կարող է առաջանալ գետերի վարարման հետևանքով: Որոշումը ընդունվել է ապրիլի 30-ին կառավարության հերթական նիստի ժամանակ, տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հարցը քննարկվել է ՀՀ նախագահի, գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Վարչապետը ջրպետկոմին հանձնարարել է մեծ պատասխանատվություն ցուցաբերել և հետևել միջոցառման արդյունավետությանը:
Մայիս 01, 2015 at 15:34
