

ԷկոԼուր
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Հարությունյանը բացառում է Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) եւ համայնքների կոնֆլիկտը: ԷկոԼուրի հարցին, թե արդյոք Արամ Հարությունյանը տեղյակ է ջրօգտագործողների եւ ՋՕԸ-երի լարված հարաբերություններից` կապված ոռոգման ջրի տրամադրման հարցերի հետ, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Թույլ տվեք չհամաձայնել: Մենք շփվում ենք հետևյալ ուղղություններով: Առաջինը՝ ջրառ-կազմակերպություն, որը զբաղված է ջրտուքի գործառույթով: Երկրորդը՝ ջրօգտագործող ընկերություններ, որոնք հենց ձևավորվել են համայնքի ներկայացուցիչներից, համայքներից, և մենք էլ մեր ներկայացուցիչն ունենք: Եթե որևիցե համայնք, որևիցե տարածք, որևիցե ջրօգտագործող ընկերություն, որովհետև նաև մեր բոլոր ջրօգտագործողները այդ միությունների անդամներ են, իրենք են ընտրում, եթե դժգոհ են, իրենք կարող են կանչել, դնեն իրենց հարցերը և վերջին հաշվով նաև փոփոխություններ իրականացնեն: Բայց Ձեզ պետք է նորից հավելեմ՝ այո, մենք տեղյակ ենք, մենք բոլոր զանգերին, ահազանգերին, խնդիրներին հետևողական ենք, որևիցե դիմում անպատասխան չենք թողնում: Լինում են դեպքեր, երբ վճարման խնդիրներ կան և այլն: Դրանք սովորական աշխատանքային խնդիրներ են, և ես համոզված եմ, որ ամենակարևոր գործառույթը, որը վերաբերում է ջրտուքին, մենք այդ գործառույթը իրականացնում ենք: Բնականաբար, եթե մի տեղ դժգոհություն կա, միանշանակ, և պետք է դժգոհությունը լսել, և բացատրությունը»:
Հունիս 15, 2015 at 13:38
