Հանքարդյունաբերության համար Հայաստան կներկրվեն միլիոնավոր պայթուցիկներ

Հանքարդյունաբերության համար Հայաստան կներկրվեն միլիոնավոր պայթուցիկներ

ԷկոԼուր

Հունիսի 25-ին «Ապառաժ» ՍՊԸ-ն գործադիրից թույտվություն ստացավ մինչեւ 2019-ը Հայաստան ներկրել պայթուցիկ նյութեր  և պայթեցման միջոցներ:  4 տարիների ընթացքում Հայաստանի ընդերքը պայթեցնելու համար կներկրվեն`

1) Պատիճ-ճայթիչ  պայթանցքային ԿԴ-Շ                                   3 420 000 հատ

2)  Պատիճ-ճայթիչ  հորատանցքային ԿԴ-Ս                                 840 000 հատ      

3) Պատիճ-ճայթիչ մակերևութային ԿԴ-Պ                                    240 000 հատ

4)Հարվածաալիքային փողակ ՈՒՎՏ                                            18 000 000 մետր

5) Ունիվերսալ գործարկման սարք ՈՒՊՈՒ-4                               10 հատ

6) Էլեկտրոնային գործարկման սարք ՈՒՊԷ-1,5/X                         10 հատ:

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 14-ին գործադիրը որոշեց «Ապառաժ» ՍՊԸ-ին անժամկետ տալ պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա:

 «Ապառաժ» ՍՊԸ-ն  մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում իրականացնում է հորատման, պայթեցման, բեռնաբարձման աշխատանքներ, մատուցում տեղափոխման ծառայություններ:

Հունիս 26, 2015 at 16:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր