Շրջակա միջավայրին պատճառվել է 4,77 միլիոն դրամ ընդհանուր գումարի վնաս

Շրջակա միջավայրին      պատճառվել է 4,77 միլիոն դրամ ընդհանուր գումարի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 29.06-03.07.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, արդյունքում կայացվել է 1,74 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել է 4,77 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2,34 միլիոն դրամ:   Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ       

Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ»-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 997.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 370.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի 7  որոշում և հաշվարկվել է 1.03 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 1.94 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ     

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում բաժնի կողմից  հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 110,0 հազար դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 50.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Ջրերի պահպանության ոլորտ 

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 3 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 500.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում հաշվարկվել է 615.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 76.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հուլիս 06, 2015 at 15:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր