ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 2.08 միլիոն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 2.08 միլիոն դրամ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 17–21.08.2015թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 380,0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 57,6հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2.08 միլիոն դրամ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես` 

Բուսական  աշխարհի պահպանության ոլորտ     

Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 7.6 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:  

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված լորի ապօրինի որսի համար   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 12.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 8.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Օգոստոս 24, 2015 at 13:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր